20:45 - Պեսկովը Բուրյաթիայի դպրոցի հարձակումը կապել է համացանցի չարիքի հետ         20:30 - Ռուսական գազ տեղափոխող տանկերն ԱՄՆ չհասած հետ է վերադառնում      20:15 - Հմայիչ կնոջ 8 պատգամ    

11 հուն 2017 11:15

«Ռուսաստանը պետք է պատախանատվություն կրի իր գործողությունների համար». Թիլերսոն

Միացյալ Նահանգների պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը Սենատում լսումների ժամանակ հայտնել է, որ հանդես է գալիս ՌԴ-ի հետ երկխոսության օգտին, սակայն հավելել է, որ հակասական հարցերում ԱՄՆ-ն պետք է պաշտպանի իր շահերը: Այս մասին գրում  է The Washington Post-ը։ Թերթի տեղեկությունների համաձայն՝ Թիլերսոնը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանի հետ համագործակցի այն ոլորտներում, որտեղ ունեն ընդհանուր հետաքրքրություններ։ Նրա կարծիքով՝ դա մասնավորապես վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին։ «ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն անհանգստացած են Ռուսաստանի հավակնությունների աճից։ Սակայն դա տեղի է ունեցել ամերիկյան լիդերության բացակայության պատճառով, ինչի հետևանքով դռները բացվել էին։ Ռուսաստանը պետք է իմանա, որ մենք պատասխանատու ենք մեր պարտավորությունների համար և որ ինքը պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար»,- ասել է նա։ 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր