17:55 - «Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել         17:38 - Սիրո երեք կարեւոր դաս, որոնք կանայք չափազանց ուշ են ըմբռնում      17:23 - Օգոստոսին նիհարելու 5 լավագույն մթերքները    

11 հուն 2017 15:30

Հորոսկոպի խորհուրդներ ավելի հաջողակ ու հարուստ դառնալու համար

Հաջողությունը կախված է կենդանակերպի նշաններից։ Տարբեր նշաններ տարբեր կերպ պետք է հաջողության ու հարստության հասնեն։
greatpicture.ru-ն գրում է, որ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է հասնել հարստությանը։ Աստղագետները խորհուրդ են տալիս կենդանակերպի նշաններին հենց այսպես առաջ շարժվել դեպի հաջողությունն ու հարստությունը։
Խոյերը պետք է սովորեն նյարդային վիճակում որոշումներ չկայացնել և սպասել մինչև իրավիճակը թեթևանա։
Ցլերը պետք է չդադարեն սիրել նույնիսկ այն մարդկանց, որոնք նրանց հանդեպ անտարբեր են դարձել։
Երկվորյակները պետք է ապրեն այն կյանքով, որը երջանկացնում է նրանց, այլ ոչ այն մեկով, որը դուր է գալիս մնացածներին։
Խեցգետինները պետք է իրենց խնդիրներում այլևս ոչ ոքի չմեղադրեն ու փորձեն սեփական ուժերով դրանք լուծել։
Առյուծները պետք է զարգացնեն սեփական ունեցվածքը, այլ ոչ նայեն ուրիշինի կողմը։ 
Կույսերը պետք է հեռու մնան այն մարդկանցից, որոնք փորձում են նրանց միջոցով լուծել իրենց խնդիրները։
Կշեռքները պետք է հասկանան, թե ինչով են ցանկանում զբաղվել և սկսեն գումար աշխատել դրանով։
Կարիճները պետք է հասկանան, որ ոչ ոքի չի հետաքրքրում, թե նրանք ինչ են անում իրենց կյանքի հետ, բոլորը մտածում են, թե ինչ անել, որ իրենց կյանքի մասին լավ կարծիք ունենան։
Աղեղնավորները պետք է չմտածեն խնդիրների լուծման մասին, այլ պետք է սկսեն լուծել դրանք։
Այծեղջյուրները ցանկալի արդյունքին հասնելու համար պետք է շատ աշխատեն ու չդժգոհեն։
Ջրհոսները պետք է հասկանան, թե ինչ են ցանկանում և, թե ինչ է իրենց իրականում հարկավոր։
Ձկները պետք է միշտ հավատան իրենց նախազգացմանը, այն երբեք չի դավաճանի։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր