17:55 - «Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել         17:38 - Սիրո երեք կարեւոր դաս, որոնք կանայք չափազանց ուշ են ըմբռնում      17:23 - Օգոստոսին նիհարելու 5 լավագույն մթերքները    

11 հուն 2017 17:16

Երևանի 2 բնակիչներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 11-ին Երևան քաղաքի երկու բնակչի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2017 թվականի հունվարի 11-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ 1981թ. ծնված Ա. Սեդրակյանը՝ «ձախ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, ձախ հետույքային շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, և 1986թ. ծնված Ռ. Դավթյանը՝ «գլխի գագաթային շրջանի և ձախ քունքային շրջանի սալջարդ վերք, քթոսկրի բեկորային բաց կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: 

 

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր