22:57 - Մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը         22:20 - Ինչպես եք ձեր կյանքն ավելի բարդացնում, քան այն կարող է լինել      21:43 - Ինձ գուցե փնովեն` «Զվարթնոց» թեման հագուստի մեջ կիրառելու համար    

11 հուն 2017 18:15

Թուրքիայում զինված ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով 84 բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել

 

Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում իրականացվող անվտանգության միջոցառումների շրջանակում այսօր «զինված ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով» ձերբակալվել է 84 բարձրաստիճան զինվորական։ Նրանք, ինչպես պարզվել է արված ուսումնասիրությունների ընթացքում, օգտվում են հայտնի ByLock կոդավորված հավելվածից, գրում է թուրքական diken.com.tr կայքը: Վկայություն տալուց հետո նրանցից 36-ը բաց են թողնվել, մնացածը կալանավորվել են:

 

Թուրքիայի հետախուզական կոմիտեի պնդմամբ` ByLock-ից Թուրքիայի տարածքում օգտվում է շուրջ 250.000 գյուլենական, որոնք հավելվածի միջոցով մինչ օրս փոխանակել են ավելի քան 18 մլն գաղտնի հաղորդագրություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր