22:02 - Օրվա խորհուրդ.Մարտի 28         21:00 - ՌԴ ՊՆ-ն հերքում է սպառազինությունների մատակարարումներու մասին տեղեկատվությունը      20:45 - Նախագահը, եթե իր երկրում 15 տոկոս վարկանիշ ունենար ու մի քիչ էլ արժանապատվություն, հաջորդ օրը կամ կհեռանար, կամ կինքնահրկիզվեր    

11 հուն 2017 22:10

Գլխուղեղում արյան շրջանառության խանգարման ախտանշանները

 

Այս հիվանդության զարգացումը պայմանավորված է մի ախտանշանի առկյությամբ, որն ազդում է ամբողջ նյարդային համակարգի վրա: Գոյություն ունի գլխուղեղի արյան շրջանառության խանգարման երկու տեսակ՝ անցողիկ և սուր (որոշ դեպքերում գլխուղեղի կաթված) խանգարումներ: Տարբերում են արյունազեղային (հեմոռագիկ) կաթված և սակավարյունային (իշեմիկ) կաթված։ Կարող է լինել նաև «փոքր» կաթված, որի դեպքում հիվանդությունն այդքան ծանր չի լինում և նյարդային համակարգի խանգարումները բուժվում են մոտ երեք շաբաթվա ընթացքում: Արյունազեղային կաթվածը հաճախ առաջանում է արյան գերճնշման կամ աթերոսկլերոզի ժամանակ: Հիվանդության ախտորոշման համար հարկավոր է կատարել գլխուղեղի անոթների համակարգճային տոմոգրաֆիա:

Հիվանդությունը կարող է պայմանավորված լինել սթրեսային իրավիճակներով:  Հիմնական ախտանշաններն են գլխացավերը, գլխապտույտները, ակնախնձորի ցավը, ականջներում լսվող աղմուկը, սրտխառնոցն ու փսխումը, ինչպես նաև ուշագնացությունն ու ապշահար վիճակը: Հազվադեպ կարող են նկատվել նաև ջղաձգումներ: Բացի այդ, հիվանդի մոտ կարող է նաև նկատվել դող ու բարձր ջերմություն, ինչպես նաև ծոծրակի մկանների լարվածություն:

Հիվանդության տեղայնացումից հետո գլխուղեղի մեծ կիսագնդերում կարող է խանգարվել արյան շրջանառությունը: Բացի այդ կարող է նաև խանգարվել զգայական գործառույթը՝ կապված այնպիսի զգացումների հետ, ինչպիսիք են վերջույթների կամ դեմքի թմրածությունը և ծակծկոցը:

Երկարավուն ուղեղի վնասվածքի դեպքում բնորոշ են գլխապտույտները, անկայուն քայլվածքը, հավասարակշռության կորուստը, վերջույթների թուլացումը և մի շարք այլ ախտանշաններ:

Այս հիվանդությունից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել, հետևել օրգանիզմի վիճակին և հաշվի առնել բոլոր փոփոխություններն ու ախտանշանները:

trental.ru

 



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր