14:15 - Հինգ բան, որ տղամարդիկ ցանկանում են հարաբերություններից         14:00 - Կենդանակերպի նշանների լուսավոր և մութ կողմերը      13:40 - Հայտնի է թե երբ կսկսվի մայիսի կենսաթոշակների վճարման գործընթացը    

11 հուն 2017 23:11

Սամվել Բաբայանը՝ Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի և քաղաքական դաշտի համախմբման մասին.Տեսանյութ

Եթե քաղաքական ուժերը համախմբվեն, իհարկե, ես օգտակար կլինեմ, բայց, եթե չեն համախմբվում, իմաստ չունի քաղաքականությամբ զբաղվել: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, հավելելով, որ համախմբելու, միավորելու ցանկություն չունի, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվում: Հարցին` այս ընթացքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկումներ եղե՞լ են, նա նշեց. «Ընդհանուր քննարկումներ լինում են: Իհարկե հանդիպում ենք, ընդհանուր հարցերի շուրջ խոսում ենք, բայց կոնկրետ քաղաքական ուժերի համախմբում կամ այլ նման բան չկա»: Մեր այն հարցին` Ձեր վերադարձից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ ունեցել եք, Բաբայանը պատասխանեց. «Այս ընթացքում ոչ: Եթե չեմ սխալվում օգոստոս ամսին եմ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել և ընդհանուր սկզբունքների շուրջ խոսել: Իսկ Սերժ Սարգսյանի հետ ես ընդհանրապես չեմ հանդիպում: 2007 թվականից չեմ տեսել»: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում 

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում


 

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր