17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

12 հուն 2017 17:00

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում՝ «ուրախահնարամիտյան»

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում՝ «ուրախահնարամիտյան»: Մեր արևելյան հարևաններին դուր չի եկել, որ Սոչիում հունվարի 10-ին մեկնարկած «Ուրախների և հնարամիտների» 28-րդ միջազգային «КиВиН – 2017» փառատոնին մասնակցելու է նաև Արցախը ներկայացնող «Աղով-հացով» թիմը: Ի դեպ՝ այդ փառատոնին ելույթ է ունենալու նաև ադրբեջանական «Բաքվի հավաքականը» թիմը: 
Ալիևին սպասարկող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են նոր սկանդալ հրահրելու համար: Նախ՝ նրանք դիմել են փառատոնի կազմակերպիչ «АМиК» կազմակերպությանը, որտեղից նրանց շատ հանգիստ պատասխանել են, որ արցախյան թիմը եթե հայտարարագրված է, ապա ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցելու է: Sputnik Azərbaycan-ն ազերիների համար այս սարսափելի թեման մեկնաբանելու համար դիմել է երկրի Միլի Մեջլիսի մի քանի պատգամավորների և «Բաքվի հավաքականը» թիմի անդամներին, որոնք հրաժարվել են մեկնաբանել այն: Միակ համարձակը Թահիր Իմանովն էր, ով ժամանակին եղել է «Բաքվեցի տղաները» թիմի մասնակից: «Ինչպես եք մտածում, ի՞նչ կարող է ասել այս ամենի կապակցությամբ այն մարդը, ով ծնվել է Ղարաբաղում: Իհարկե, ես կտրականապես դեմ եմ, որ նրանք ելույթ ունենան փառատոնին: Ես ամբողջությամբ պաշտպանում եմ մեր նախագահի քաղաքականությունը այդ հարցի շուրջ», -հայտարարել է նախկին ուրախն ու հնարամիտը: Դերասանը նաև համարում է, որ «Բաքվի հավաքականը» պետք է բողոք ներկայացնի Մասլյակովին, և շատ է ափսոսացել, որ չկա Անար Մամեդխանովը, ով այս հարցը կլուծեր: 
Ճիշտ են ասում, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Հետաքրքիր է, եթե Թահիրը ծնված լիներ Մասիսում, նույնպես դե՞մ էր արտահատվելու, որ այդ քաղաքից թիմ մասնակցի այդ փառատոնին: Դերասան Թահիրը պետք է հասկանա, որ Արցախն Ադրբեջանինը երբեք չի եղել, իսկ իր համերկրացիները Արցախում ՄԻՇՏ փոքրամասնություն են կազմել, և հայկական բնակչության մեծամասնության համար եկվոր թուրքի կարծիքը բացարձակ հետաքրքիր չէ: Խեղճ ազերիներ, որոնց համար հեղինակություն էր «ռաբիս» Անարը: Մերոնք շատ բարձր են, որ համեմատենք ազերիների հետ: Թահիրի մոտ, ինչպես գրեթե բոլոր թուրքերի մոտ, շատ լավ է ստացվում քծնանքը: Այդ հարցում նրանց հետ ոչ ոք չի կարող պայքարել: Հատկապես եթե թուրքը քծնում է քուրդ Ալիևներին: 
Հ.Գ. Արցախը ներկայացնող «Աղով-հացով» թիմին ցանկանում եմ հաջողություն: Այսինքն՝ նրանց մասնակցությունն այդ փառատոնին և ազերիների հիստերիկ արձագանքն արդեն կարելի է մեծ հաջողություն համարել:
blognews.am

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր