20:04 - Տեսանյութ նվիրված Եվրոպական սոցիալական խարտիային         18:18 - Տեսանյութ.Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ      17:07 - Բանաձևն ընդունվել է՝ արհամարհելով Թրամփին ու Էրդողանին․ The Guardian    

13 հուն 2017 12:15

Արմինե Առաքելյանին բռնության ենթարկողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականցվի. ՔԱԳՎ

 

Քաղաքագետ, ՄԻԺԻ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանի նկատմամբ անցած տարվա հունիսին Երեւանի Հանրապետության հրապարակում իրավապահների, ապա հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Այս մասին որոշում է կայացրել ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի ՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը՝ 2016թ. դեկտեմբերի 29-ին:

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում է.

 

«Քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մաթեւոսյանը որոշումը հիմնավորել է հանցակազմի բացակայությամբ՝ նշելով, որ հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից Արմինե Առաքելյանին ծեծի ենթարկելու մասին ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ դրանք ձեռք բերելու հնարավորությունները սպառվել են: Ընդ որում՝ Արմինե Առաքելյանին բռնությամբ հիվանդասենյակ տեղափոխելու, նրան կապելու՝ բուժաշխատողների գործողությունները քննչական մարմինը գնահատում է օրինաչափ՝ «հաշվի առնելով Ա. Առաքելյանի ագրեսիվ վարքագիծը»:

Հավելենք, որ Ա. Առաքելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս դիմել է քննչական մարմնին՝ հաշվի առնելով պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հանգամանքը՝ գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը հանձնելու հարցով: Սակայն քննչական մարմինը անընդհատ հետաձգում է հարցի լուծումը՝ փորձելով կոծկել իրավապահների կողմից հանցագործություն կատարելու փաստը, իսկ Քննչական կոմիտեի կողմից գործը քննելը տվյալ դեպքում համարում ենք անօրինական:

ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի ՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ տեղեկացնում են նաեւ, որ քրեական գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝ քրեական գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ քաղաքագետ, ՄԻԺԻ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանին 2016-ի մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից բռնությամբ տեղափոխել էին հոգեբանական կենտրոն: Ավելի ուշ Առաքելյանը հայտնել էր, որ իրեն բռնության են ենթարկել հոգեբուժարանում. «Իրենք անալիզ էին անում իմ դիմադրողականությունը, ես՝ իրենց գործողությունները, թե մինչեւ ուր, ինչքան հեռու կարող են գնալ իրենք։ Հետո իրենք սկսեցին ինձ գետնով քարշ տալ, տարան, շատ ամուր կապեցին անկողնուն, այնքան ուժեղ, որ արյունս կանգնել էր։ Կապեցին ու սկսեցին խփել, ծեծել, այնպես, որ մարմնիս տարբեր մասերում հարվածներ ստացա»,-պատմել է Արմինե Առաքելյանը՝ հավելելով, որ այդ հոգեբանական կենտրոնում իրեն չեն գրանցել, որեւէ փաստաթուղթ չեն պահանջել, թեեւ իր պայուսակն իր հետ էր:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր