14:24 - Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը         14:01 - Տեսանյութ. Քայլերս անում եմ գիտակցված. չփորձեն ինձ ներքաշել կեղտոտ խաղերի մեջ,ինձ կապել Միքայել Մինասյանի հետ      13:41 - Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը    

13 հուն 2017 13:45

Բաքվի ապարդյուն ջանքերը. Արցախի ՈՒՀԱ թիմն այսօր ելույթով հանդես կգա Սոչիի փառատոնում

 

Չնայած Բաքվի բարձրացրած աղմուկին, Ստեփանակերտի «Աղ ու հացով» թիմը գրանցվել է և այսօր պետք է ելույթ ունենա «Ուրախների և հնարամիտների» 28-րդ КиВиН-2017 միջազգային փառատոնի առաջին փուլին՝ 33 հավաքականների թվում:
Այս մասին տեղեկանում ենք КиВиН-2017 փառատոնի պաշտոնական կայքից:
Նշենք, որ Արցախի ՈՒՀԱ (Ուրախների և հնարամիտների) «Աղ ու հացով» թիմը ստեղծվել է 2014 թվականի հոկտեմբերին, գրանցվել է ՈՒՀԱ միջազգային փառատոնի ցանկում, մասնակցել Կովկասյան լիգայի փառատոնին` Ստավրոպոլում և մտել մեկ քառորդ, ապա` կիսաեզրափակիչ:
Ապա թիմը ստացել է 2017թ-ի հունվարի 12-23-ը Սոչիում 26-րդ ՈՒՀԱ փառատոնին մասնակցելու հրավեր:
Թիմի անդամներն են` Գեորգի Ավետիսյան (թիմի ղեկավար), Դավիթ Վանյան (թիմի ղեկավար), Տիգրան Գալստյան (թիմի ավագ), Անդրանիկ Մեսրոպյան, Ավետ Բադալյան, Վլադիմիր Գասպարյան Դավիթ Ավագիմյան. Դավիթ Ղահրամանյան, Կոլյա Շահգելդյան, Հովսաննա Պետրոսյան։
Փառատոնին մասնակցում էին 400-ից ավելի թիմեր ԱՊՀ տարբեր երկրներից։
Նշենք, որ քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Սոչիում հունվարի 10-ին մեկնարկած «Ուրախների և հնարամիտների» 28-րդ միջազգային КиВиН-2017 փառատոնին Արցախը ներկայացնող «Աղով ու հացով» թիմի ներկայությունը դուր չի եկել ադրբեջանցիներին, և Ալիևին սպասարկող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են նոր սկանդալ հրահրելու համար:
Նրանք դիմել են փառատոնի կազմակերպիչ АМи կազմակերպությանը, որտեղից նրանց հանգիստ պատասխանել են, որ արցախյան թիմը, եթե հայտարարագրված է, ապա անպայման պետք է մասնակցի:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր