19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

13 հուն 2017 14:15

Էրդողանը ողջունել է CNN-ի լրագրողին կոպտած Թրամփի քայլը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քայլը, որը հրաժարվել էր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել CNN հեռուստաալիքի լրագրողի հարցին: Էրդողանը նաև հիշեցրել է, որ նույն հեռուստաալիքի լրագրողները «Գեզիի դեպքերի, հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի կողքին չկանգնեցին»: Ինչպես գրում է թուրքական diken. com. tr կայքը` Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստն իր հերթին նշել է, որ Էրդողանի այս հայտարարությունն իրենց բնավ չի զարմացրել: «Այդքան էլ չզարմացա, երբ մտաբերեցի, թե ինչպես են վարվում լրագրողների հետ Թուրքիայում»,-հայտարարել է Էռնեստը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Թուրքիայի հետ դաշնակից լինելը չի կարող նրանց հետ պահել ճշմարտությունն ասելուց: «ԱՄՆ-ն համագործակցում է Թուրքիայի հետ փոխադարձ շահերի և Թուրքիայի ազգային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այս համագործակցությունն օգուտ է տալիս ԱՄՆ-ի ժողովրդին և ամբողջ աշխարհին: Սակայն այդ մտերիմ հարաբերությունները չեն կարող խոչընդոտել Թուրքիայում բանտեր նետված բազմաթիվ լրագրողների մասին մեր կողմից բարձրաձայնելուն», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվել էր պատասխանել CNN հեռուստաալիքի լրագրողի հարցին:
Հիշեցնենք, որ CNN-ն օրերս հոդված էր հրապարակել, որում գրել էր, որ Թրամփին և Բարաք Օբամային հատուկ ծառայությունները զեկուցել են, որ տեղեկություններ կան այն մասին, որ Ռուսաստանը ֆինանսական և անձնական տեղեկատվություն ներառող կոմպրոմատներ ունի նորընտիր նախագահի դեմ:
«Դուք հարց տալ չեք կարող: Ձեր կազմակերպությունը սարսափելի է»,-ասել էր Թրամփը, երբ CNN-ի՝ Սպիտակ տան լրագրողը փորձել էր հարց ուղղել նրան:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր