18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

13 հուն 2017 17:45

2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 12 տոկոսով

2016 թվականին 2015 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 10,4 տոկոս աճ կամ ուղևորահոսքի տարբերությունը կազմել է շուրջ 200 000 մարդ:
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2 105 540 մարդ՝ նախորդ տարվա ուղևորահոսքը գերազանցելով 12 տոկոսով:
Ինչպես և կանխատեսվում էր, 2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը հատել է 2 միլիոնի շեմը՝ 1992 թվականից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը:
2016 թվականին Երևանից մեկնել է 1 048 153 ուղևոր և ժամանել է 1 057 387 ուղևոր, իսկ 2015 թվականին մեկնածների թիվը կազմել է 944 373 ուղևոր, ժամանածներինը՝ 935 294 ուղևոր:
2016 թվականին ժամանող ուղևորների քանակը շուրջ 8500-ով գերազանցել է մեկնող ուղևորների քանակին:
2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևորահոսքը կազմել է 189 018 մարդ՝ գրանցելով 23,4 տոկոս աճ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 18 269 տոննա ապրանք, որը 80,4 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:
2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել 9266 թռիչք- վայրէջ՝ գրանցելով 2,8 տոկոս աճ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ:
Ութ ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2016 թվականին ուղևարահոսքը կազմել է 12 421 ուղևոր, բեռնափոխադրումը՝ 4,2 տոննա ապրանք: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևարահոսքը կազմել է 2557 մարդ:
 
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր