16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին         16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են      15:55 - «Մենք ցանկանում ենք ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը»․ մի խումբ մոտոցիկլիստներ մոտոերթ են իրականացնում «Տղա´ եղեք» կարգախոսով․ ուղիղ    

14 հուն 2017 12:30

Կարո Փայլանը մեջլիսում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. նրան հեռացրել են նիստի աշխատանքներից

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: Այդ պատճառով որոշում է կայացվել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից: Փայլանը մասնավորապես հայտարարել է, որ 1913­-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել»: Իշխող կուսակցության պատգամավորներին բարկացրել է Փայլանի մեջբերումը: Մեջլիսի փոխխոսնակ Ահմեթ Այդանը պահանջել է Փայլանից ուղղել խոսքերը` ասելով, որ այդ ժամանակահատվածը «փոխադարձ ցավալի» է եղել, և չի կարելի դա ցեղասպանություն կոչել: Սակայն հայ պատգամավորը շարունակել է խոսքը` ասելով. «Ժամանակին մենք քառասուն տոկոսն էինք բնակչության, այսօր հազար­ի մեջ մեկն ենք: Մեր գլխին մի բան եկել է, և ես դրան ցեղասպանություն եմ ասում, ինչ էլ որ դուք այն անվանեք: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել: Հայրիկիս, պապիս գլխին թե ինչ է եկել, շատ լավ գիտեմ: Եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք»: Մեթին Քյուլունքը պահանջել է «ուղղել ցեղասպանություն բառը»: Այնուհետև նիստը դադարեցրել են: Հայ պատգամավորին «ցեղասպանություն» բառի համար պատժել են` երեք նիստով հեռացնելով մեջլիսի աշխատանքներից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր