12:43 - Այսուհետ ոստիկանությունում հարցաքննությունները կտեսաձայնագրվեն՝ հարցաքննվողին զերծ պահելով խոշտանգումներից         12:38 - Իտալական «ճառօրյայում» Փաշինյանն իր անվերահսկելի ձևակերպումներով հասցրեց իր դեմ լարել գիտնականներին և լևոնականներին      12:37 - #Կոֆե_եմ_խմում. գիտնականների հումորով ու սարկազմով պատասխանը Փաշինյանին    

14 հուն 2017 19:20

Թուրք պատգամավորները Կարո Փայլանի` Հայոց ցեղասպանության մասին ելույթը «դավաճանություն» են որակել

 

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի Հայոց ցեղասպանության մասին ելույթը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները որակել են որպես «դավաճանություն և ստորություն»: 
Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարներից Նաջի Բոսթանջըն Կարոյի քայլը որակել է որպես «Մի ամբողջ կայսրության մեջքի ետևից հարված» և հավելել, որ «իրենք ոչ մի խնդիր չունեն Թուրքիայի հայ քաղաքացիների և արտերկրում բնակվող հայերի հետ» և որ «ոմանք ցեղասպանության մասին պնդումներով այստեղից և միջազգային ամբիոններից փորձում են ազգայնականություն զարգացնել»:Փայլանի ելույթը քննադատության են ենթարկել նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության մի շարք անդամներ, քեմալականների խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը նշել է, որ իրենց կուսակցությունը խստորեն դատապարտում է ցեղասպանությունը եզրույթի բարձրաձայնումը Թուրքիայի Մեջլիսում: 

Իսկ ահա քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (որի անդամ է Կարո Փայլանը-Tert.am) Անկարայից ընտրված պատգամավոր Սուրրեյա Օնդերը, խուսափելով հստակ ձևակերպումներից նշել է, որ այն ժամանակաշրջանը, որի մասին խոսում է Փայլանը, Օսմանյան կայսրության ամենացավալի շրջանն է: 
Հիշեցնենք, որ Կարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը: 

 

Հայ պատգամավորը, մասնավորապես, հայտարարել էր, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և Ցեղասպանության հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել»:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներն ընդհատել են նրա ելույթը` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով:  

«Ցեղասպանություն» եզրույթի համար Կարո Փայլանին պատժել են` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր