17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

14 հուն 2017 20:00

Ապագա մայրիկի արյան ճնշումը կարող է ազդել երեխայի սեռի վրա

Գիտնականները պնդում են, որ ապագա մայրիկի արյան ճնշումը կարող է ազդել երեխայի սեռի վրա:
Ինչպես հայտնում է The Independent-ը, նոր գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ արյան ցածր ճնշում ունեցող կանայք հակված են աղջիկ ունենալուն, իսկ բարձր ճնշում ունեցողները` տղա: Դեռևս պարզ չէ, թե արդյոք հնարավոր է այս կամ այն սեռի երեխա ունենալ նախապես կարգավորելով արյան ճնշումը` ըստ ցանկության Հետազոտությանը մասնակցած գիտնականներից մեկը` Տորոնտոյի հիվանդանոցում աշխատող էնդոկրինոլոգ Ռավի Ռեթնակարանը նշում է, որ իրենց կատարած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հղիությունից առաջ կնոջ մոտ գրանցվող արյան ճնշումը նախկինում որպես կանխորոշիչ գործոն չի դիտարկվել ապագա երեխայի սեռի որոշման հարցում: Գիտնականները փորձն իրականացրել են Չինաստանի Լյույան քաղաքում բնակվող կանանց շրջանում, որոնք մտադիր էին հղիանալ: Հաշվի առնելով նրանց արյան ճնշումը, տարիքը, կլիմայական պայմանները, խոլեստերինի մակարդակն ու մի շարք այլ գործոններ, գիտնականները կանխատեսում են, որ 1411 կանանցից 739-ը տղա երեխա է ունենալու, իսկ 672-ը` աղջիկ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր