11:17 - Տեսանյութ.Փաշինյանն իր զայրույթն է հայտնել կորոնավիրուսի հետ կապված անպատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ         11:15 - Սուպեր ռեկորդ.Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից. մեկ օրում՝ 517 դեպք. Կա 20 մահ      10:56 - Պարետատան լարվածությունը նոր փուլ է թևակոխել. «Հրապարակ»    

16 հուն 2017 11:30

Բիշքեկի մերձակայքում օդանավ է կործանվել.կա ավելի քան 30 զոհ.Տեսանյութ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի մերձակայքում կործանվել է Turkish Airlines ավիաընկերության Boeing 747 բեռնատար օդանավը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:
Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ավիաաղետը տեղի է ունեցել ինքնաթիռի՝ Մանաս օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ:
Հայտնի է, որ ինքնաթիռի վայր ընկնելու պատճառով ավերվել է 15 բնակելի տուն, որոնց բնակիչների առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Նշվում է, որ այժմ դեպքի վայրում են գտնվում երկրի առաջին փոխվարչապետ Մուխամետկալի Աբուլգազիևն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերի թվում կա 6 երեխա:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր