16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին         16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են      15:55 - «Մենք ցանկանում ենք ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը»․ մի խումբ մոտոցիկլիստներ մոտոերթ են իրականացնում «Տղա´ եղեք» կարգախոսով․ ուղիղ    

16 հուն 2017 11:45

Կարո Փալյան. Երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, իսլամականները, քեմալականներն ու ազգայնականները Թուրքիայում մեկ են դառնում

Թուքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում մեկնաբանել է իր ելույթից հետո իր հասցեին ուղղված քննադատություններն ու առաջացած իրարանցումը:  «Երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, իսլամականները, քեմալականներն ու ազգայնականները Թուրքիայում մեկ են դառնում»,- գրել է Փայլանը իր թվիթերյան միկրոբլոգում: Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: Այդ պատճառով որոշում է կայացվել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից: Փայլանը մասնավորապես հայտարարել է, որ 1913­-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել»: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր