17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

13 հուն 2016 09:55

Հռոմի պապը դատապարտել է Օռլանդոյի ահաբեկչությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է «սարսափելի բռնությունը, որը տեղի է ունեցել Օռլանդոյում»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիին։
Հայտարարության մեջ Լոմբարդին ասել է, որ «Պապը ցնցված է և վշտացած հարձակման մահաբեր հիմարությունից և անիմաստ ատելությունից»։
«Հույս ունենք, որ ուղիներ կգտնվեն հնարավորինս շուտ արդյունավետ կերպով բացահայտելու և հակադրելու նման սարսափելի և անհեթեթ բռնության պատճառները»,- ասվում է հայտարարության մեջ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր