Ուղեղի մահ. երբ է կարելի հիվանդին անջատել կենսապահովման համակարգից          Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ,ձերբակալվել են բողոքի ցույցերի համակարգողներր       ՀՀ կառավարությունը որոշեց նորից երկարացնել արտակարգ դրության ժամկետը հուսով՝ վերջին անգամ    

16 հուն 2017 14:00

Բարաք Օբամա.Ցանկանում եմ հանգստանալ և մի փոքր ժամանակ ծախսել մանրուքների վրա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախատեսում է մոռանալ գործերի մասին և ինչպես հարկն է քնել, երբ հեռանա պաշտոնից։ Այս մասին Օբաման հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Ես չեմ պատրաստվում զարթուցիչ միացնել։ Դրանում լիովին համոզված եմ։ Ես ցանկանում եմ քունս առնել։ Եվ մի փոքր ժամանակ ծախսել մանրուքների վրա»,-նշել է Օբաման՝ պատասխանելով հետագա ծրագրերի վերաբերյալ հարցերին։
ԱՄՆ ներկայիս առաջնորդը խոստովանելէ, որ կցանկանար ազատ ժամանակ մտածել այն մասին, թե ինչ կարողեր անել Սպիտակ տանը 8 տարվա աշխատանքի ընթացքում։ «Հարմար առիթ չեմ ունեցել այդ մասին մտածելու համար»,-ասել է Օբաման և հավելել, որ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո կմեկնի հանգստի։
Օբաման մինույն ժամանակ նշել է, որ շատ է ցանկանում դասավանդել համալսարանում, ինչպես նախկինում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր