15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել         14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով      14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները    

16 հուն 2017 21:00

Ախտանշաններ, որոնք կարող են 30 օր առաջ հուշել սրտի կաթվածի մասին

 

Կանանց և տղամարդկանց մոտ սրտի կաթվածի ախտանիշերը տարբեր են լինում: Կանանց մոտ որոշ ախտանիշեր ի հայտ են գալիս սրտի կաթվածից 30 օր առաջ:

Ինչպես հայտնում է Healthy Food Team-ը` առաջին ախտանիշը, որ կարող է հուշել սրտի կաթվածի վտանգի մասին, հևոցն է: Կանայք, ովքեր դժվարությամբ են շնչում, սրտի կաթված ստանալու մեծ վտանգի առաջ են կանգնած: Խնդիրն այն է, որ շնչառական և սիրտ-անոթային համակարգերը փոխկապակցված են: Երբ սիրտը բավարար քանակությամբ արյուն չի ստանում, թոքերը, հետևաբար, քիչ թթվածին են արտադրում, և այս ամենի տեսանելի հետևանքը շնչառության դժվարացումն է:
Մյուս ախտանիշը մկանների թուլությունն է:  Արյան ոչ լիարժեք շրջանառությունը մարմնում հանգեցնում է թթվածնի ընդհանուր պակասի, և մկանները չեն կարողանում սովորականի պես գործել: Երրորդ ախտանիշը, որին պետք է ուշադրություն դարձնել, սառը քրտինքն է: Եթե մարդ հանկարծակիորեն դող է զգում կամ սառը քրտինք է պատում մարմինը, դա կարող է խոսել սրտի անհանգիստ նախակաթվածային վիճակի մասին: Եվս մեկ ախտանիշ կրծքավանդակի սեղմումն է: Երբ կորոնար շնչերակը նեղանում է, այն խոչընդոտում է արյան նորմալ հոսքին, ինչն էլ ցավ է առաջացնում  կրծքավանդակում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր