17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

17 հուն 2017 11:45

«Թրամփ. Կրեմլի թեկնածո՞ւ»

Բրիտանական BBC One հեռուստաալիքը «Թրամփ. Կրեմլի թեկնածո՞ւ» վերնագրով 1․5 ժամ տևողությամբ ֆիլմ է ցուցադրել, հաղորդում է RIA Novosti-ն։ Ֆիլմի առանցքային հարցերից մեկը եղել է այն, թե ինչու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հիացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով։ Պատասխանն այն է, որ աջ էևի համաշխարհային առաջնորդները համակրում են Ռուսաստանի նախագահին, քանի որ ընդհանուր առմամբ նրանց հիացնում է ուժի դիրքորոշումը։ Այն հարցին, թե արդյոք Կրեմլն իրականում կոմպրոմատ ունի Թրամփի դեմ, պատասխանել է ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը․ «Ես գրեթե համոզված եմ, որ Մոսկվայում Թրամփի հյուրանոցի համարում հատուկ սարքավորում է տեղադրված եղել»։ ԱՄՆ նորընտիր նախագահի ապագա կառավարության կազմի վերլուծությունը հաղորդման հեղինակին հանգեցրել է եզրակացության, որ «մինչ կառավարության որոշ անդամներ չափազանց քննադատաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, մյուսները զարմանալի կերպով մոտ են նրան»: Լրագրողը Թրամփի կոշտ հայտարարություններում, մասնավորապես, ուղղված CNN հեռուստաալիքի դեմ, որին նորընտիր նախագահն անվանել է «կեղծ լուրերի ստեղծող», տեսնում է «ռուսական քաղաքականության հետքը»։ Եթե Թրամփի և Պուտինի ճանապարհները բաժանվեն «մեր առաջ նոր սառը պատերազմի հեռանկարն է՝ նախկինից ավելի սառը»՝ նշում է լրագրողը: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր