11:42 - Եկել է թալանածի համար հաշիվ տալու ժամանակը,մնալու են իրենց չարոխներով, ձեռներին 5 կոպեկանոց շաքարաքլոր         11:31 - Ինտիմ վավերագրական ֆիլմ Մել Դալուզյանի մասին,ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է      11:29 - Փաշինյանն օրեցօր ավելի եւ ավելի է կտրվում իրականությունից, տրվելով անուրջներին    

17 հուն 2017 12:45

Սամվել Հարությունյան.Մենք հասել ենք նրան, որ ակտիվ գիտնականը տարբերվում է և տարբեր ծրագրերից կարող է փող ստանալ

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր կայացած ասուլիսին ներկայացրեց 2016 թվականի գործունեությունը: 
Նա նշեց, որ 2016 թվականի համար ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմել է 14.2 միլիարդ ՀՀ դրամ, իսկ 2017 թվականի բյուջեում աճը կազմել է 0,8 տոկոս, քանի որ գիտության ոլորտն այն եզակի ոլորտներից է, որը երկրի տնտեսության հետ համահունչ պարտադիր պետք է աճ գրանցի: Նա նշեց, որ այդ գումարները ուղղվել են «Հորիզոն 20-20» ծրագրին:
Ըստ նրա՝գիտության ոլորտում Եվրոպայի հետ Հայաստանն ասոցացված է և լիարժեք բոլոր ծրագրերին կարող է մասնակցել: Անդրադառնալով ռազմաարդյունաբերության ոլորտում գիտության դերակատարությանը, Սամվել Հարությունյանը նշեց, որ այս ոլորտում ֆինանսավորվող ծրագրերը վերաբերում է զինվորների կենցաղային պայմանների բարելավմանը, ինժեներատեխնիկական, ռազմատեխնիկական բազմաթիվ խնդիրների լուծմանը: 
«Այս ոլորտում մեր գիտնականը կարող է լուծել ցանկացած բարդ խնդիր, եթե ուղղորդված պատվերներ լինեն»,-ասաց նա: Նա նշեց, որ այդ ուղղությամբ նոր կառավարությունը բավական վճռական է տրամադրված և հույս հայտնեց, որ պահեստավորված վիճակում գտնվող մշակումները կկիրառվեն:
«Մեր գիտական պոտենցիալն ի զորու է լուծել շատ բարդ խնդիրներ թե՛ ռազմական թե՛ տնտեսական առումով»,-ասաց նա և նշեց, որ անցած տարի Պաշտպանության նախարարության կողմից 42 ծրագիր են ֆինանսավորել:
Ըստ նրա՝ հասարակության վերաբերմունքի մեջ էլ գիտության ոլորտի նկատմամբ վերաբերմունքը դրական առումով փոխվել է, թեև դեռևս բավարար չէ: «Մոտ 400 գիտնական ունենք, ովքեր բարձր միջազգային ռեյտինգ ունեն, ինչը բավականին լուրջ թիվ է»,-ասաց նա:
Նա հայտնեց, որ գիտության ոլորտում 6700 աշխատող կա, որոնցից 1200 -1300 հոգին՝ 200- 450 հազար դրամ աշխատավարձ են ստանում: «Մենք հասել ենք նրան, որ ակտիվ գիտնականը տարբերվում է և տարբեր ծրագրերից կարող է փող ստանալ»,-հավելեց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր