15:28 - Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին         15:10 - 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի.դասագրքերի 40 տոկոսով թեթևացում են ապահովել երեխաների համար      14:48 - Կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն անհեթեթ ու անհիմն են. Ավինյանը՝ Ամուլսարի հարցով հնչող մեղադրանքների մասին    

17 հուն 2017 18:35

Վրացական ՀԿ-ները պահանջում են հրապարակել Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմ»-Վրաստան համաձայնագրի մանրամասները

 

Վրաստանում 80 ոչ կառավարական կազմակերպություն կառավարությանն է դիմել ուղերձով, որում պահանջում են հրապարակել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Վրաստանով Հայաստան գազի տարանցման վերաբերյալ պայմանագրի մանրամասները, գրում է Грузия Online-ը: «Վրաստանի և Ռուսաստանի միջև այդ տեսակի պայմանագրի հարցը չի կարող դիտարկվել միայն կոմերցիայի շրջանակներում, քանի որ Ռուսաստանն օկուպացրել է մեր երկիրը»,- հայտարարել է Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոնի տնօրեն Նինո Էվգենիձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Քաղաքացիական հատվածը կառավարությանն ուղղված ուղերձում նշում է այն վտանգները, որոնք կարող է առաջացնել ռուսական ընկերության հետ պայմանագրի պայմանների փոփոխությունը: «Հասկանալի չէ՝ երբ մեզ ասում են, որ այդ պայմանագիրը կոմերցիոն գաղտնիք է: Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանն օկուպանտ է: Դա պարտվողական համաձայնագիր է, որը վնասում է Վրաստանին»,- լրագրողներին հայտարարել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակական ֆորումի ազգային հարթակի նախագահ Լաշա Տուգուշին:

 

 

Ինչպես արդեն հաղորդվել է, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն վերջերս հայտարարել է, որ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ բանակցությունների երեք փուլից հետո վրացական կողմը համաձայնել է ստորագրել համաձայնագիրը, որի համաձայն Հայաստան վրացական տարածքով ռուսական գազի տարանցման արժեքը վճարվելու է ոչ թե գազով, ինչպես դա եղել է նախկինում, այլ գումարով: Գումարը, որը Վրաստանը ստանալու է գազի տարանցման համար, կոմերցիոն գաղտնիք է հայտարարվել:

 

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր