18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

18 հուն 2017 11:00

«Հրապարակ».Նման հայտարարությունն Արգամիչի վրա պաշտոն նստեց

«Համամասնական և ռեյտինգային ցուցակներից հետո ՀՀԿ կուլիսներում հաջորդ քննարկվող թեման Կարեն Կարապետյանի՝ 2018-ին հաջողելու դեպքում պառլամենտական երկրի վարչապետ դառնալու մասին հայտարարությունն է, որը նա ասաց իր ասուլիսում։ Կուլիսներում շշնջում են. «Նման հայտարարությունն Արգամիչի վրա պաշտոն նստեց»։ Խոսում են նաև այն մասին, որ կարող Է վեր հանվել այն թեզը, թե Կարեն Կարապետյանն իրավաբանորեն չի կարող 2017-ին դառնալ վարչապետ, որովհետև վարչապետի վրա տարածվում է նույն դրույթը, ինչ պատգամավորի թեկնածուի, այն Է՝ նա պետք է 4 տարի ապրած լինի Հայաստանում։ Խնդրի առնչությամբ զրուցեցինք սահմանադրական մասնագետներից մեկի հետ։ Նա ասաց, որ պատգամավորի թեկնածուն պետք Է 731 օր, ապրած լինի Հայաստանում, որպեսզի գրանցվի որպես պատգամավորի թեկնածու։ Ինչ վերաբերում է վարչապետին, ապա. «18-ին նման խնդիր չի կարող լինել, որովհետև նա 16-ի սեպտեմբերից դե ֆակտո ապրում Է Հայաստանում, իսկ մինչև 18-ը հաստատ այդ պահանջը լրացված կլինի, և ապա՝ Սահմանադրությունը չի դիտարկում, որ ապագա վարչապետը լինի պատգամավորական ցուցակից։ Այնպես որ՝ մնում Է, որ Կարեն Կարապետյանը հաջողի, ինչն ահավոր դժվար կլինի՝ դատելով տնտեսության զարգացման այսօրվա տեմպերից»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր