19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

18 հուն 2017 13:00

Լեդի Գագային արգելել են խոսել Դոնալդ Թրամփի մասին

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագային արգելել են խոսել քաղաքականության, այդ թվում Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին Սուպերբոլ-2017-ին ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է ЕТ Online-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ֆուտբոլի ազգային լիգան երգչուհուն հայտնել է, որ վերջինս չի կարող բարձրացնել նախագահական ընտրությունների թեման կամ հիշատակել Թրամփին։ Լիգայի ներկայացուցիչն իր հերթին այս հայտարարությունը «անհեթեթություն է» անվանել։ «Սուպերբոլի ժամանակ մարդիկ հավաքվում են միասին։ Լեդի Գագան կենտրոնացած է երկրպագուների համար հիանալի շոու կազմակերպելու հարցերի վրա, և մեզ դուր է գալիս աշխատել նրա հետ»,-ասել են Ֆուտբոլի ազգային լիգայում և նշել, որ նման բանբասանքները չեն կարող շեղել իրենց։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր