17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

13 հուն 2016 11:04

Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի բոլոր թուրք պատգամավորներին

Հանրահայտ երգահան ու երաժիշտ Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի բոլոր 11 թուրք պատգամավորներին, ովքեր հունիսի 2-ին կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։ Այս կապակցությամբ նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.
«Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Գերմանիայի խորհրդարանի թուրքական ծագմամբ բոլոր 11 խորհրդարանականներին, որոնք արիաբար քվեարկեցին իրենց խղճի համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։
Որպես միջազգային հանրություն՝ մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ճշմարտությունը բարձրաձայնողները հետապնդվեն բռնակալների հետ կապված հանցագործների կողմից»։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր