17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

13 հուն 2016 11:18

ԻՊ–ն ստանձնել է Օռլանդոյի գնդակահարությունների պատասխանատվությունը

Ամերիկյան Օռլանդո քաղաքի գեյ ակումբի այցելուների գնդակահարությունների պատասխանատվությունը ստանձնել է«Իսլամական պետությունը»։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ ահաբեկիչների գործակալություններից մեկին հղումով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամանհանրությանը հայտնել էր, որ կատարվածն ահաբեկչություն է եղել։ Սպիտակ տան և կառավարական մյուս շենքերի առաջ ծածանվող դրոշներն այսօր իջեցվել են։ ТАСС–ի փոխանցմամբ՝ հայտարարված սուգը կտևի մինչև հունիսի 16–ը(16–ը ներառյալ)։
Հայտնի է, որ գրոհի հեղինակ Օմար Մաթինի ընտանիքն ԱՄՆ էր ժամանել Աֆղանստանից, ինքը գրոհայինը ծնվել է Նյու Յորքում, աշխատում էր անչափահասների ուղղիչ աշխատանքային գաղութում։
Հիշեցնենք՝ Օռլանդոյի գեյ ակումբում իրականացված ահաբեկչության հետևանքով 50 մարդ է զոհվել, ևս 53–ը՝ վիրավորվել։ Գրոհայինը զինված էր ինքնաձիգով ու ատրճականով։ Ականատեսները հրեշավոր ու սարսափազդու են որակել ակումբում կատարվածը։ Իրավապահները ոչնչացրել են հանցագործին հենց ակումբում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր