22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

18 հուն 2017 20:30

ՌԴ-ն և Թուրքիան առաջին համատեղ գործողություններն են անցկացնում ԻՊ-ի դեմ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու Թուրքիայի ռազմաօդային ուժերն առաջին համատեղ գործողություններն են անցկացնում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ սիրիական Հալեպ նահանգի Էլ-Բաբ բնակավայրի մերձակայքում:
ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ՌԴ Զինուժի Գլխավոր հրամանատարության գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: «Սիրիական կողմի հետ համաձայնեցված օդային գործողություններին ներգրավված են ՌԴ ուժերին պատկանող 9 ռուսական հարվածային օդանավեր, ինչպես նաև 8 թուրքական ռազմական ինքնաթիռներ», - հայտնել է Ռուդսկոյը:
Վերջինիս խոսքով` բոլոր կառույցները, որոնք ուղղությամբ ավիահարվածներ են հասցվում նախապես համաձայնեցվել են երկու երկրի ավիացիոն խմբերի հրամանատարությունների կողմից:
Ինչպես նա ընդգծել է, ԻՊ-ի ահաբեկիչների ուղղությամբ ռուս-թուրքական համատեղ ավիահարվածների առաջին գնահատականը բարձր արդյունավետություն է ցույց տվել:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր