18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

18 հուն 2017 21:00

ժամանակն է անցյալին առերեսվելու.Թուրք սյունակագիր Հյուրրեմ Սյոնմեզն աջակցել է Կարո Փալյանին

 

Թուրք սյունակագիր Հյուրրեմ Սյոնմեզն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: diken.com.tr կայքի իր սյունակում Սյոնմեզը նշել է, որ այժմ, երբ Թուրքիան եկել ու հանգել է քաոսային այս վիճակին, ճիշտ ժամանակն է անցյալին առերեսվելու: «Մարդիկ եղան, որոնք ասացին, թե «Հիմա Հայկական հարցի ժամանա՞կն էր»: Իսկ իրականում հենց դրա ժամանակն է: Իսկական ժամանակն է, որ թեքեք ձեր երեսն ու նայեք այն անցյալի մեղքերին, որն անտեսել եք կամ չեք ցանկացել տեսնել: Որովհետև մեր պատմությունը հենց այստեղից է սկսվում. Կարո Փայլանի պապիկից սկսում ու ձգվում է մինչև այս պահին բանտերում գտնվող թուրք լրագրողներն ու Դիարբեքիրի Սուրում ռմբակոծության ժամանակ վարդագույն վերարկուով կանգնած քուրդ աղջիկը: Միգուցե «Ի՞նչ է լինելու այս երկրի վիճակը» հարցնելու փոխարեն հարցնեք «Մենք ինչո՞ւ այդպիսին դարձանք, ի՞նչ եղավ, որ այս վիճակին հասանք»,- գրել է նա:

 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:
«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով: Նրան հեռացրել են խորհրդարանի առաջիկա 3 նիստին մասնակցելու իրավունքից։

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր