21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

19 հուն 2017 15:15

Ի պատասխան Լավրովի հայտարարությանը հաջորդած ադրբեջանական հիստերիայի. Բաքուն ինքն է քանիցս ճանաչել Արցախի անկախությունը .Տեսանյութ

Պաշտոնական Բաքուն հակադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին: «Համաշխարհային ողջ հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ի պատասխան ռուսաստանցի պաշտոնակցի հայտարարության, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ»:
Ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին պատասխանելով Լավրովը հարուցել է Ադրբեջանի ոչ միայն պաշտոնական, այլ նաև փորձագիտական շրջանակների զայրույթը: Վրդովված է նաև մամուլը․ «Ռուսական դիվանագիտություն՝ հայկական շեշտադրումներով», «Պարոն սկանդալը», - այս ու այլ վերնագրերի ներքո ադրբեջանցի վերլուծաբանները Կրեմլին հիշեցնում են Ղրիմի բռնակցումից մինչև Հալեպի ռմբակոծում:
«Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոնը հիշեցնում է, որ 1994 թվականի մայիսի 17-ին Հայաստանն, Արցախն ու Ադրբեջանը բանակցում էին հրադադարի մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ հղում անելով նույն թվի փետրվարին Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների կողմից առարկությունների չարժանացած՝ «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներ» եզրույթին, պահանջում են վերացնել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար» ձևակերպումը։ Սրան հետևում է Սամվել Բաբայանի կոշտ արձանգանքը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր