16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

13 հուն 2016 11:42

Ջրհեղեղ Ադրբեջանի Իսմայիլիի եւ Գյոյչայի շրջաններում

Հորդառատ անձրեւների պատճառով Ադրբեջանի Իսմայիլիի եւ գյոյչայի շրջանում ջրհեղեղներ են սկսվել: Իսմայիլիի շրջանում ամբողջովին ջրի տակ է անցել 10 գյուղ: Եւս 6 բնակավայր հեղեղվել է Գյոյչայի շրջանում:
Ջրհեղեղը ոչնչացրել է մրգատու այգիներ, դաշտեր, խաղողի այգիներ, ինչպես նաեւ մեծ թվով անասուններ: Ջուրը քշել-տարել է 12-ամյա աղջնակի:
Կամուրջների քանդման հետեւանքով մի քանի բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից: Հեղեղի պատճառով այսօր մի քանի ժամով փակվել է Բաքու_Շամախի մայրուղին:
Ադրբեջանցիները Իսմայիլիում եւ Գյոյչայում ստեղծված վիճակը համեմատում են համաշխարհային ջրհեղեղի հետ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր