Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

20 հուն 2017 10:00

«Ժամանակ».Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից

«ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից։ Նա ասել է, որ բոլորն էլ վատ են աշխատում, որի պատճառով ՀՀԿ վարկանիշը գնալով իջնում է։ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Կարեն Կարապետյանի նշանակումն էլ առանձնապես չփրկեց կուսակցությանը։ Բոլորի համար ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը չունի նախկին էնտուզիազմը։
Ի դեպ, նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցին։ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը դեմ է եղել Ծառուկյանի վերադարձին։ Բայց այլեւս որեւէ բան փոխել հնարավոր չէ, սակայն թիմակիցներին վստահեցրել է, որ Ծառուկյանը դիմակայության չի գնալու, արյուն չի լինելու։ Լինելու է քաղաքակիրթ, բայց դաժան պայքար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր