10:48 - Ունենք կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք         10:36 - 32 երկրի շուրջ 240 գիտնականներ կոչ են անում ԱՀԿ-ին վերանայել իր ցուցումները և ընդունել, որ ընդունել, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդով      10:16 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել    

23 հուն 2017 10:30

Թուրքիայի մշակույթի նախարարը ներկա է գտնվել Դինքի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգին

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն նախօրեին ներկա է գտնվել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգին, որը տեղի է ունեցել Ստամբուլի Շիշլիի հայկական գերեզմանատանը: 
Ինչպես փոխանցում է T24.com.tr կայքը`նախարարն իր ցավակցությունն է հայտնել «Դինքի բոլոր ընկերներին և ընտանիքի անդամներին, «Ակօսի» բոլոր աշխատակիցներին, Դինքին սիրողներին ու Ստամբուլի հայ համայնքին»:
«Մենք տեսանք, թե այս դատավարության ամբողջ ընթացքում ինչ մութ խաղեր են խաղացվել: Տա՛ Աստված, որ այսուհետ գործընթացն ընթանա օրենքի և իրավունքի գերակայության ու արդարության պայմաններում», - նշել է նախարարը: 
Հիշեցնենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր