17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան         16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց      16:13 - Արցախի նախագահի թեկնածուներ Ղուլյանն ու Հարությունյանը արձագանքել են վարչապետի կոչին    

23 հուն 2017 12:00

Մոուրինյու. Որոշ մարզիչներ կարծում են` նրանք ավելի կարևոր են, քան իրականում կան

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Յուրգեն Կլոպի քննդատությանը: Գերմանացի մասնագետը քննադատել էր «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարին, ով կարիերան շարունակելու համար ընտրել էր Չինաստանը:
«Գիտեմ, որ գործընկերներիցս ոմանք կարծում են` նրանք ավելի կարևոր են, քան իրականում կան: Նրանք կարծում են` կարող են խառնվել մարդկանց կյանքի մեջ, սակայն ես այդպիսի մարդ չեմ:
Յուրաքանչյուրը պատասխան է տալիս իր կյանքի համար, և ոչ մեկի չեմ քննադատում: Ինչ վերաբերում է Ռունիին, ապա նա ինքը պետք է որոշի իր ապագան: Ինձ դուր չի գալիս քննադատել ֆուտբոլիստներին, ովքեր որոշել են հեռանալ Չինաստան:
Դա նրանց կյանքն է և նրանք այդպես են կառուցում կարիերան: Խոսքը հսկայական գումարների մասին է, ինչպես նաև այն կարող է հետաքրքիր փորձ լինել»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Telegraph»-ը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր