17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

23 հուն 2017 12:42

Իրանը կապասառեցնի միջուկային ծրագիրը, եթե...

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին CBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ երկիրը կվերականգնի իր գործունեությունը միջուկային ոլորտում, եթե ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը որոշի հրաժարվել ավելի վաղ «միջնորդ վեցյակի» հետ կնքված համաձայնագրից:
Cbc.ca-ն հիշեցնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը տարբեր առիթներով իր կասկածներ էր հայտնել 2015թ. ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ջանքերով Թեհրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի առնչությամբ:
Թրամփն այս համաձայնագիրն անվանել էր «երբևէ կնքված ամենաանհաջող գործարքներից մեկը»՝ խոստանալով այն չեղարկել:
Մինչդեռ Սալեհին, որը համաձայնագրի գլխավոր կազմողներից մեկն է, հայտարարել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում, Իրանը կդիմի համապատասխան քայլերի:
«Եթե համաձայնագիրը տապալվի, ապա Իրանը մեծ արագությամբ կվերադառնա իր միջուկային գործունեությանը: Դա մեզ համար խնդիր չէ: Մենք կվերադառնանք ոչ թե այն մակարդակին, որի վրա կանգ էինք առել, այլ՝ տեխնոլոգիական տեսանկյունից ավելի բարձրին: Չնայած՝ չէի ուզենա, որ բանը դրան հասներ, չէի ուզենա նման որոշում կայացնել, սակայն մենք դրան պատրաստ ենք»,-ասել է Սալեհին:
Հիշեցնենք, որ 2015թ. կնքված պատմական միջուկային համաձայնագրի շրջանակում Իրանը պարտավորվել է սառեցնել վիճահարույց միջուկային ծրագրի զարգացումը, իսկ արևմտյան երկրները խոստացել են վերացնել իսլամական պետության դեմ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների մի մասը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր