Տեսանյութ.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցը՝ երկրի օրակարգային հարցերի մասին          Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության       Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը    

23 հուն 2017 14:45

Տոստերն ու կարտոֆիլը` քաղցկեղի պատճառ

Հացն ու կարտոֆիլը պետք է տապակել մինչեւ ոսկեգույն, այլ ոչ թե շագանակագույն կեղեւ առաջանալը՝ խուսափելու համար ակրիլամիդի արտադրումից, որը կարող է քաղցկեղ առաջացնել: Այս մասին նախազգուշացնում են Մեծ Բրիտանիայի սննդամթերքի ստանդարտների (FSA) փորձագետները, փոխանցում է BBC-ն:
Ակրիլամիդն այն դեպքում է արտադրվում, երբ օսլա պարունակող մթերքները բավական երկար եւ բարձր ջերմաստիճանով են տապակվում:
Ակրիլամիդի պարունակության ավելի բարձր մակարդակ է գրանցվել օսլայի մեծ պարունակությամբ մթերքներում (հաց, կարտոֆիլ, շլաներ, կարկանդակ, սուրճ), որոնք պատրաստվել են Ցելսիուսի 120 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում:
Գիտնականները զգուշացնում են, որ եթե հացը տոստերում է տապակվում, ապա կեղեւի գույնը որքան մուգ է, այնքան շատ է ակրիլամիդը:
Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ակրիլամիդը վնասում է ԴՆԹ-ն եւ քաղցկեղային ուռուցքներ է առաջացնում, սակայն գիտնականները դեռեւս համոզված չեն, որ այս նյութը մարդու վրա եւս համանման ազդեցություն է ունենում:
Դրա հետ մեկտեղ, FSA-ի մասնագետները վախենում են, որ ժամանակակից մարդը միջինում չափազանց մեծ քանակով ակրիլամիդ է օգտագործում, եւ խորհուրդ են տալիս առողջ սննդակարգի հետեւել:
Ակրիլամիդ է պարունակվում նաեւ ծխախոտի ծխի մեջ, հետեւաբար ծխողներն այն 3-4 անգամ ավելի շատ են օգտագործում, քան ծխող մարդիկ:
FSA-ն նաեւ խորհուրդ չի տալիս կարտոֆիլը սառնարանում պահել, քանի որ ցածր ջերմաստիճանի պայմաններում նրա մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, ինչը ուտելիքը պատրաստելիս կարող է ակրիլամիդի արտադրման աճ առաջացնել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր