17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

23 հուն 2017 16:45

Խռովություններ՝ադրբեջանական գաղութում

Նախօրեին Բոյուկ-Շոր գյուղի մոտ տեղակայված խիստ ռեժիմի թիվ մեկ գաղութում ներքին զորքեր են մտցվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, այս մասին հայտնել են դատապարտյալների հարազատները: Հունվարի 22-ին գաղութ այցելած հարազատներին թույլ չեն տվել հանդիպել դատապարտյալների հետ՝ նրանց տարածքից հեռացնելով: Միևնույն ժամանակ գաղութից լսվել են կալանավորվածների բղավոցներ և ողբ: Դատապարտյալների հարազատների կարծիքով՝ հնարավոր խռովության պատճառ կարող էր լինել գաղութի խանութների և ճաշարանի սննդի բարձր գները: Հաղորդվում է, որ դիմակավորված անձինք նաև մի խումբ բանտարկյալների են դուրս բերել և մեքենաներ նստեցնելով՝ տարել անհայտ ուղղությամբ: Իր հերթին քրեակատարողական ծառայության՝ հասարակայնության հետ կապերի ղեկավար Մեհման Սադըգովը հերքել է գաղութում զորքեր մտցնելու և դատապարտյալներին ծեծի ենթարկելու մասին լուրերը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր