17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

23 հուն 2017 18:19

Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա աղջկա սպանության համար

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1973թ. ծնված տղամարդուն՝ 26-ամյա Քրիստինե Արզումանյանի սպանության համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 13-ին Երևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել առ այն, որ ընկերուհին` 1990 թվականին ծնված Քրիստինե Արզումանյանը, 2016 թվականի դեկտեմբերի 27-ին` երեկոյան, տուն վերադառնալու նպատակով Բագրատունյաց պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից նստել է տաքսի ավտոմեքենա, սակայն տուն չի վերադարձել և մինչ օրս նրանից որևէ տեղեկություն չունի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը, հանցագործության վայրը:

Նախաքննությամբ պարզվել է այն տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որի ծառայությունից տուժողն օգտվել է դեկտեմբերի 27-ին։ Փաստական տվյալների համաձայն՝ տուժողը նրա ծառայություններից հաճախակի է օգտվել և դեպքի օրը խնդրել է իրեն փոխադրել Սիսիան։ Ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ, գումարային հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ տղամարդը ձեռքերով 2-3 անգամ հարվածներ է հասցրել աղջկա դեմքին, այնուհետև՝ մի քանի րոպե ուժեղ սեղմել Ք.Արզումանյանի պարանոցի առաջային հատվածը և խեղդելով շնչահեղձ է արել՝ ապօրինաբար նրան զրկելով կյանքից, որից հետո դիակը գցել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գ.Եղիազարյանին հունվարի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, քննիչը միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր