17:00 - Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշոր բռնկում է ակնկալում         16:40 - ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են      16:14 - Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում    

23 հուն 2017 18:56

Մաստակն ու ատամի մածուկը քաղցկեղի աղբյո՞ւր

 
Մաստակն ու ատամի մածուկը քաղցկեղի աղբյո՞ւրՖրանսիայի կառավարությունը հետաքննություն է սկսել: Պատճառը առողջապահական մարմինների իրականացրած հետազոտություններն են: Պարզվել է, որ ատամի մածուկի, քաղցրավենիքի և մաստակի մեջ օգտագործվող հավելումները լաբորատոր առնետների մոտ նախաքաղցկեղային վիճակի են հանգեցնում: Ֆրանսիայի Գյուղատնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի զեկույցում հիշատակվող ուսումնասիրության արդյունքները «առաջին անգամ ցույց են տալիս, որ Е171 հավելումները հատում են աղիքային արգելքն ու հասնում են մարմնի մյուս օրգաններին»: E171-ը կամ տիտանի երկօքսիդը օգտագործվում է ապրանքը սպիտակցնելու համար: Այն հայտնաբերվել է քաղցրավենիքի, շոկոլադե արտադրանքի, մաստակի, ինչպես նաև դեղագործական ապրանքների մեջ: Գիտնականներն ասում են, որ առնետներին 100 օր տիտանի երկօքսիսիդ պարունակող ջուր են տվել: Փորձի վերջում նրանք հայտարարել են, որ երկպօքսիդի մասնիկներ են հայտնաբերել կենդանիների լյարդում: Գիտնականները նշում են, որ երկօքսիսի ազդեցությունը լուրջ մտահոգության առարկա է հատկապես երեխաների դեպքում, քանի որ նրանք ավելի շատ են քաղցրավենիք ուտում: Արդյունքները ցույց են տալիս, որ կենդանիների մետ E171 հավելումը նպաստում է վաղ փուլում կոլոռեկտալ քաղցկեղի առաջացմանը: Գիտնականները պնդում են, որ շարունակական հետազոտությունը նոր տվյալներ կտա՝ մարդկանց վրա E 171 հավելումների ազդեցության գնահատման համար: Ֆրանսիայի Առողջապահության, գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարը ուսումնասիրել է զեկույցն ու հանձնարարել հետաքննություն սկսել՝ պարզելու համար, թե արդյոք E171 հավելումը վտանգավոր է մարդկանց առողջության համար: Հետաքննության համար վերջնաժամկետ է սահմանվել 2017 թվականի մարտի վերջը:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր