13:02 - Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է         12:40 - Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է.Հուղարկավորության ժամանակ նկատել են, որ տղամարդը շարժել է գլուխը      12:20 - Opel-ը մի քանի պտույտ գլորվել է. 2 զոհերից մեկի դին գտել են կիսամոխրացած. կա 2 վիրավոր    

24 հուն 2017 10:40

Դանակի գործադրմամբ երկու հարված է հասցվել 1960թ. ծնված տղամարդու կրծքավանդակին. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի հանգամանքները:
Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին,  Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:
Նախնական քննության տվյալներով` Ա.Սուրմենելյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է իր ծանոթի տանը հյուրընկալվելիս: Վերջինս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ երկու հարված է հասցրել Ա.Սուրմենելյանի կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր