17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

25 հուն 2017 12:30

Լեւոն Մկրտչյան. «Կրթաթոշակների 50-60 տոկոսը սոցիալական ուղղվածություն կունենա»

Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության կողմից տրվող կրթաթոշակների 50-60 տոկոսը սոցիալական ուղղվածություն կունենա:
«Ազատություն» TV-ի ուղիղ եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, նախարար Մկրտչյանը նշեց, որ պետությունը պետք է գումար ծախսի նախ եւ առաջ հասարակության սոցիալապես անապահով, խոցելի շերտի համար:
«Սա մի քաղաքականություն է, որը ծրագրում ենք  իրականացնել հաջորդ տարվա ընթացքում»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով Հայաստանում բարձրագույն կրթությունը անվճար դարձնելուն, Լեւոն Մկրտչյանը նշեց, որ պետք է աշխատանքներ տանել կրթությունը մատչելի դարձնելու ուղղությամբ` պետության վարած քաղաքականության շնորհիվ` ուսանողական վարկերի, կրթաթոշակների տրամադրման միջոցով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր