18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

13 հուն 2016 14:28

Անգելա Մերկելը մտադիր է Վրաստան այցելել

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալ երկրամասի վարչապետ Ռայներ Հազելոֆը վրացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մոտ ժամանակներս կայցելի Վրաստան. այս մասին հայտնել է Georgia Online-ը: «Մենք մի քանի օր անց Վրաստանի վարչապետին սպասում ենք Գերմանիայում: Կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում է մոտ ժամանակներս այցելել ձեր երկիր: Հիանալի է, որ ձեր գործընկերությունն ընդլայնվում է: Դա մեծ ձեռքբերում է երկու երկրի համար»,- ասել է նա: Նշենք, որ հունիսի 15-ին տեղի է ունենալու Անգելա Մերկելի ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հանդիպումը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր