22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11         21:30 - 3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներից      21:10 - Որքանո՞վ են համատեղելի կենդանակերպի միևնույն նշանի ներկայացուցիչները    

25 հուն 2017 16:17

«Հայկական վերածնունդ»-ի սկզբունքներին դեմ է ընտրազանգվածին մուրաբա բաժանելը

 

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իրենց քաղաքական ուժի՝ ընտրակաշառք բաժանելու մասին մամուլի հրապարակումները հերքեց՝ ասելով, որ իրենց մոտ արդեն հումորով են վերաբերում այդ մասին լուրերին:
«Էս երկրում կծիծաղեն մարդիկ, եթե իմանան, որ նախկինում «Օրինաց երկիրը», հիմա` ՀՎԿ-ն ընտրակաշառք է բաժանում»,-«Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց կուսակցության փոխնախագահը ու ավելացրեց, թե ավելին՝ դա հակասում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի սկզբունքներին: «Մենք ընտրակաշառք երբեք չենք բաժանել, երբ Արթուր Բաղդասարյանի անխախտելի սկզբունքն է ընտրակաշառք բաժանելը մերժելը»,-ասաց Հեղինե Բիշարյանը:

Նա կարծում է, որ այլ քաղաքական ուժեր բաժանում են ընտրակաշառք ու առաջարկում իրենց վրա կենտրոնանալու փոխարեն՝ մտածել, թե որտեղի՞ց նման գումարներ:
Հեղինե Բիշարյանը չի թաքցնում, որ իրենց կուսակցությունում ուշադիր են իրենց ընտրազանգվածի նկատմամբ ու կարող են տարբեր առիթներով փոքրիկ ուշադրություն հատկացնել նրանց՝ «մարտիության առիթներով» փոքրիկ զամբյուղներ կանանց համար, այո, բայց մուրաբա՝ երբեք:

 

 

 



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր