12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

25 հուն 2017 19:25

ԵԽԽՎ այսօրվա լիագումար նիստը վարել է Հերմինե Նաղդալյանը (տեսանյութ)

 

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի աշխատանքները վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Ի դեպ՝ սա արդեն երկրորդ անգամն է, որ ԵԽԽՎ Վեհաժողովի աշխատանքները նախագահում է ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

ԵԽԽՎ հունվարի 25-ի լիագումար նիստի օրակարգում համատեղ բանավեճի ձևաչափում քննարկվել է 2 զեկույց ՝ իտալացի պատվիրակ, ԱԼԴԵ խմբի ներկայացուցիչ Ադել Գամբարոյի հեղինակած՝ «Առցանց ԶԼՄ-ների և լրագրության մարտահրավերների ու պատասխանատվության» թեմայով, ինչպես նաև՝ կիբեր-խտրականության և առցանց ատելության խոսքին վերջ դնելու անհրաժեշտության մասին հոլանդացի պատվիրակ Մարիտ Մայիջի ներկայացրած զեկույցը:


 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր