20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

25 հուն 2017 20:10

Բելառուսական ապրանքը Հայաստանում ոչ մեկին պետք չի

 

Բելառուս գործարարներն այսօր Հայաստան են ժամանել իրենց արտադրանքը ներկայացնելու ու սպառման շուկա գտնելու համար: Երկու երկրների առեւտրաշրջանառությունը անցած տարի կազմել է 35 մլն դոլար:

Հայաստանյան կողմը ավելի արդյունավետ է համարում ոչ թե ներկրումն ու արտահանումը, այլ համատեղ արդյունաբերության զարգացումը:  Բելառուսական կապիտալով Հայաստանում հնարավոր  է ստեղծել արտադրություն ու ապրանքն արտահանել երրորդ երկրներ:

«Իրենք ուզում են, որ իրենց ապրանքը վաճառվի, բայց պետք է հասկանան, որ իրենց ապրանքը էստեղ ոչ մեկին պետք չի, կամ պետք է՝ սահմանափակ: Պրոբլեմի անկյունաքարը բացատրել ենք, Հայաստանը փոքր շուկա ունի, պետք է համատեղ անենք ամեն ինչ»,- ասում է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

Հայ եւ բելառուս գործարարներն առաջիկա երկու օրերին կքննարկեն հետագա քայլերը՝ գտնելու համար փոխշահավետ լուծումներ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր