22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

26 հուն 2017 12:15

Վաչե Թովմասյան. Սա գիտակցված երջանկություն է

Ժամեր առաջ լույս աշխարհ է եկել «Վիտամինցի» Վաչեի առաջնեկը: Դերասանի կինը՝ Գայանեն,  նրան դուստր է պարգևել, ում զույգը տվել է Միա անունը: Դերասանն առաջինը Tert.am Life-ի հետ է խոսել դստեր մասին: Վաչեն նշեց, որ կինն ու դուստրն իրենց լավ են զգում:
Վաչեն արդեն հասցրել է տեսնել դստերը: «Աղջիկս առավոտյան 8:30 է ծնվել: Արդեն տեսել եմ նրան ու հասցրել եմ ժամեր անցկացնել իր հետ: Չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություններ ունեի, երբ առաջին անգամ գրկեցի աղջկաս: Իրարամերժ զգացումներ ունեմ՝ և´ շփոթված էի, և´ անչափ ուրախ, անսահման երջանիկ: Գիտակցված երջանկություն է»,- ասաց նորաթուխ հայրիկը: Նա դժվարացավ ասել, թե ում է ավելի նման փոքրիկը, քանի որ դեռ փոքր է:
Վաչեն նշեց, որ փոքրիկի անունն իր ու Գայանեի համատեղ ընտրությունն է եղել: «Ամիսներ առաջ էինք պարզել երեխայի սեռը: Երկար մտորումներից հետո դեռ ամիսներ առաջ կանգ առանք անվան այդ տարբերակի վրա»,- ասաց Վաչեն ու հավելեց, որ դստեր համար գնումներն ու նախապատրաստական աշխատանքներին ինքը ևս մասնակցել է:
«Ես ու Գայանեն ամեն ինչ միասին ենք արել, որովհետև ինձ համար էլ է այդ ամենը շատ  հետաքրքիր ու սպասված:  Ես շատ եմ սիրում երեխաների: Միան իմ առաջնեկն է: Շատ ուրախ ու երջանիկ եմ»,- նշեց դերասանը:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր