18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

27 հուն 2017 14:32

Ուսումնասիրել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման պայմանները

 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները 2017 թվականի հունվարի 26-ին չհայտարարված հատուկ այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Այցի նպատակն էր ուսումնասիրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման պայմանները, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալ նրանց հետ: Ուսումնասիրվել են նաև նրանցվերաբերյալ փաստաթղթերը:
Այցի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձինք բարձրացրել են մի շարք խնդիրներ: Խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ քննարկվել և լուծվել է տեղում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերոնշյալ անձանց բողոքների հիման վրա սկսվել է գրավոր ընթացակարգ և պարզաբանումներ են պահանջվել համապատասխան պետակա նմարմիններից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր