17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

27 հուն 2017 14:45

ԼՂ հակամարտության հարցով նոր հանդիպումների օրակարգը ձևավորված չէ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնային կարևորություն ունեցող թեմաներից է և, ըստ այդմ, տարբեր մակարդակներով շփումները շարունակվելու են: Ինչպես նշում է EurAsia Daily-ն, Զախարովան այս մասին ասել է հունվարի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումների նախապատրաստումը, ինչպես նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և հակամարտող կողմերի հետ նոր հանդիպման հավանականությունը, Զախարովան ասել է, որ «նոր հանդիպումներ, իհարկե, կլինեն, սակայն դրանց օրակարգը դեռևս ձևավորված չէ»:
Ինչ վերաբերում է վերջերս Լավրովի՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպումներին, ապա Զախարովան նշել է, որ հանրության լայն շերտերի համար նախատեսված տեղեկությունները հրապարակվել են ՌԴ ԱԳՆ-ի կողմից:
«Քննարկված թեմաների շուրջ հավելյալ տեղեկություն չունեմ: Թեման շատ զգայուն է: Բանակցությունները կառուցողական են եղել և ներառել են հակամարտության կարգավորման տարբեր եղանակների քննարկում»,-եզրափակել է Զախարովան:










Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր