18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

27 հուն 2017 18:15

Խորենացի փողոցում կատարված գողությունից հետո հանցագործության այլ դրվագներ են բացահայտվել. 5 մեղադրյալների թվում կա 1 կին և 1 անչափահաս

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են գողությունների մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հիշեցնելով, որ 2016 թվականի նոյեմբերի 21-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ գողություն է կատարվել Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գործող առևտրի կենտրոններից մեկում.  առերևույթ հանցագործություն կատարած անձինք բացել են առևտրի կենտրոնի դուռը և դրամարկղերից հափշտակել գումար՝ այդ կերպ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեկաան օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ պարզվել է կատարված հանցագործության մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց թվում ՝ 1 կին և 1 անչափահաս: Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են խմբի կողմից ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին-առանձին կատարված  հանցագործության մի շարք դրվագներ ևս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Սողոմոնյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (3 դրվագ) հատկանիշներով,
Ն.Արշակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով,  Թ.Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (5 դրվագ) հատկանիշներով, 
Ժ.Այդինյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (3 դրվագ) հատկանիշներով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում։ 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր