10:03 - Ադրբեջանը միայնակ չի կարող պատերազմ սկսել.դրանք փուչիկներ են, նրանք հասկացել են, որ ուժային սցենարը չի հաջողվում.«168 ժամ»         09:55 - Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը․Հիասթափված են նրանից. «Ժողովուրդ»      17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ    

28 հուն 2017 13:25

Վիտալի Բալասանյան. Սեյրան Օհանյանի վարքը մեծ վտանգ է ներկայացնում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վարքը մեծ վտանգ է ներկայացնում։ Այս մասին հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա միջոցառումների ժամանակ, լրագրողներին ասել է Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը։
Քանի որ Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները, նա կոչ  արեց հեռու մնալ ներքաղաքական լարվածությունից։
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քննադատությանը իշխանության հասցեին՝ Վիտալի Բալասանյանն ասաց. «Դա շատ վտանգավոր է, քանի որ ոչ մի մարդ, առավել եւս ուժային նախկին ղեկավար, իրավունք չունի նման վերաբերմունք ցուցաբերել, ինչպես բարոյական կամ պաշտոնական տեսանկյունից, այնպես էլ որպես պատերազմական գործողություններին մասնակցած մարդ»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր