09:31 - Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»         09:30 - Տարադրամի փոխարժեքը հունվարի 19-ին      22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 19    

13 հուն 2016 16:41

Հայաստանում նոր քաղաքական կուսակցություն է ձևավորվում

«Հանուն օրենքի» հասարակական շարժման նախաձեռնող խումբը սկսում է ձևավորել նոր քաղաքական ուժ՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը (ՀԱՍԱԿ), հայտնում է կուսակցության աշխատանքային խումբը:
Սոցիալական անարդարությունը Հայաստանում այսօր ազգային անվտանգության ամենակարևոր խնդիրներից է դառնում: Հասարակության զգալի մասը այսօր ծայրահեղ աղքատ վիճակում է: Կենսական նշանակության խնդիր է դարձել արտագաղթի կանխումը:
Ելնելով վեր նշված հանգամանքներից, «Հանուն օրենքի» հասարակական շարժման նախաձեռնող խումբը սկսում է ձևավորել նոր քաղաքական ուժ՝ "Հանուն սոցիալական արդարության” կուսակցությունը (ՀԱՍԱԿ):
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-պահպանողական է, որը ներառում է մեծամասնության համար ընդունելի, աստիճանաբար կատարվող փոփոխությունների քաղաքականություն:
Սոցիալական պահպանողականություն գաղափարախոսությունը ենթադրում ե պետության բազմակողմանի զարգացում, ազգային արժեքների հարատևմամբ: Այս գաղափարախոսության հիմնական խնդիրն է՝ ստիպել տնտեսությոանը աշխատել ի շահ մարդու:
Կուսակցության գլխավոր նպատակն է Հայաստանում հաստատել սոցիալական արդարության մթնոլորտ, կրճատել աղքատների և հարուստների մեջ եղած ահռելի տարբերությունը և բոլոր քաղաքական ուժերի ուշադրությունը սևեռել Հայաստանում սոցիալական անարդարության հարցի վրա:
Կուսակցության առաջնային խնդիրներից է.
• Գիտական և հետազոտական մոտեցման միջոցով ուսումնասիրել սոցիալական արդարության հաստատման հնարավոր ուղիները Հայաստանում և պայքարել իրենց կյանքի կոչելու համար
• Համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են ՀԱՍԱԿ-ի նպատակները և սկզբունքները
• Օգնել տեղական արտադրողներին և տնտեսվարողներին ներկայացնել իրենց ապրանքները արտաքին շուկայում:
Կուսակցության նախաձեռնող խմբի անդամները համոզված են, որ միայն տնտեսապես կայուն և սոցիալապես ապահով պետությունը կարող է մեծ հաջողությունների հասնել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական գործընթացներում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր